‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը մամուլի ասուլիս անցկացրեց կառավարության շենքի դիմաց’

1313

Վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հրավիրել էր  մամուլի ասուլիս:

 Հիշեցնենք, որ քաղաքապետարանը նախատեսում է վճարովի կայանատեղերի անվճար կայանման 5 րոպեն դարձնել 15 րոպե: Այս կապակցությամբ նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը նշել է,  որ դա ժամանակավոր խաբկանք է, և նախաձեռնության համար միակ լուծումը կարմիր գծերի վերջնական կասեցումն է:

Նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ վաղը կկայանա անհնազանդության ավտոերթ, որի ընթացքում նախաձեռնությունը պահանջելու է.

1. վերացնել կարմիր գծերը,

2. հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,

3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,

4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եգիպտոսն ու «առաջադեմ մարդկությունը»’
Հաջորդ հոդվածը‘Հայ պատգամավորները Բաքվում հրաժարվել են մասնակցել պաշտոնական ճաշկերույթին’