Դոդոնը կոչ է անում տապալել իշխանությունը Մոլդովայում

307

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի կարծիքով՝ երկրում իշխանությունը, ի դեմս  «Գործողություն և համերաշխություն» կուսակցության, անհրաժեշտ է տապալել և արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ երկրի ղեկավարությունը կոմպետենտ չէ։

«Ուղիղ մեկ տարի առաջ Մոլդովայի քաղաքացիները քվեարկեցին հօգուտ մի կուսակցության, որը, պարզվեց, ամենաստախոսն ու անիրազեկն էր Մոլդովայի Հանրապետության պատմության ընթացքում՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության։ Այդ կուսակցության իշխանությունը մանդատի արժանի չէ և պետք է տապալվի, որպեսզի արտահերթ ընտրություններ կազմակերպվեն, և Մոլդովան վերադառնա նորմալ կյանքի և կայուն տնտեսական զարգացման»,- իր Telegram-ալիքում գրել է Դոդոնը։

Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում իշխանությունները ոչ մի դրական ձեռքբերում չեն արձանագրել, որը մարդիկ կզգային իրենց եկամուտների աճի և կենսամակարդակի վրա։ Դրա փոխարեն՝ երկրում մեծանում է արժեզրկումը, աշխատավարձերն ու կենսաթոշակները արժեզրկվում են, իսկ գյուղատնտեսությունն ու ձեռներեցությունը ոչնչացված են։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎալենսայի հայտարարությունները` «շիզոֆրենիկ զառանցանք»
Հաջորդ հոդվածըՀայաստան–Վրաստան սահմանային գոտում այսօր 3 երկրաշարժ է գրանցվել