Դոդոնի կողմնակիցները ցույց են անում խորհրդարանի մոտ

387

Մոլդովայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության հարյուրավոր անդամներ և համակիրներ չորեքշաբթի օրը պիկետ են կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով ընդդեմ երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնի ձերբակալության։

Ցուցարարները վանկարկում են՝ «Օրինականություն ենք պահանջում», «Պատշաճ արդարադատություն ենք պահանջում», դեպքի վայրից հաղորդել է ТАСС-ի թղթակիցը։

«Երեկվա դեպքերը էժանագին շոու էին, որոնք ծրագրվել էին նախագահ Մայա Սանդուի ծննդյան օրվա կապակցությամբ, դա քաղաքական նվեր էր։ Դա հանցագործություն է և վկայում է այն մասին, որ Մոլդովան զավթված պետություն է, որտեղ արդարադատությունը սպասարկում է քաղաքական գործիչների շահերը»,- հավաքվածների առաջ ելույթ ունենալով՝ հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, Սոցիալիստների կուսակցության գործադիր քարտուղար Վլադ Բատռինչան։

Նախկին նախագահ Դոդոնը 72 ժամով կալանավորվել է մայիսի 24-ին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ մի քանի հոդվածներով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ է արձակել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն ակտիվացրել է Թայվանի պաշտպանության ամրացումը