Դոդոն․ Մոլդովան «պեշկա» է Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղում

385

Մոլդովան Եվրամիություն մտնելու թեկնածուի կարգավիճակ ստացավ, որպեսզի Արևմուտքը նրան կարողանա օգտագործել Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական խաղում, հայտարարել է հանրապետության նախկին նախագահ Իգոր Դոդոնը։

«Մոլդովան ԵՄ մտնելու թեկնածուի կարգավիճակ ստացավ ոչ թե տնտեսական աջակցության համար, այլ որպեսզի ներգրավվի Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղում։ Իսկ այն շտապողականությունը, որով մեզ թեկանծու ճանաչեցին Ուկրաինայի հետ միասին, առանց անհրաժեշտ բարեփոխումների․․․ հաստատում է, որ Մոլդովային հատկացվելու է խաղազինվորի դերը Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա»,- գրել է Դոդոնը Telegram-ալիքում։

Նա նշել է, որ Մոլդովայում կարող են ռազմական և քաղաքական էքսպերիմենտներ անցկացնել, և դրանց հետևանքները երկրի համար կարող են ողբերգական լինել։ Երկրում վտանգվում են ոչ միայն հարաբերությունները Արևելքում գործընկերների հետ, այլև  տարածքի մի մասը կորցնելու սպառնալիք է ստեղծվում։ Դոդոնն ընդգծել է, որ Մոլդովան ԵՄ անդամ չի դառնա մոտակա մի քանի տասնամյակներին, բայց արդեն պատրաստ է միանալ Արևմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ, ինչը, իբր, պարտադիր պայման է։ Նախկին նախագահը հիշեցրել է, որ Թուրքիան շատ ավելի վաղ է ստացել թեկնածուի կարգավիճակ, սակայն սանկցիաները չի պաշտպանում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Մոհամեդ Սալահին
Հաջորդ հոդվածըԷմբարգո ռուսաստանյան ոսկու նկատմամբ