‘Դոլարի վաճառքը կրկին սահմանափակված է, իսկ առքի գինը կազմում է 550 դրամ’

1571

Այսօր Հայաստանի փոխարժեքի շուկայում կրկին անհասկանալի, կարելի է ասել՝ խուճապային իրավիճակ է: Բանկերում կրկին դոլար չեն վաճառում, իսկ փոխարժեքների մեջ կրկին հակասություններ կան: Օրինակ, Արմսվիսբանկը դոլարի վաճառքի փոխարժեք է սահմանել 549 դրամը, այն դեպքում, երբ ԲՏԱ բանկը 550-ով դալարը գնում է:

Նախատեսվում է, որ ստեղծված իրավիճակի շուրջ այսօր հանդես են գալու կառավարությունը և Կենտրոնական բանկը, սակայն այս հայտարարություններից ոչ մեկը լուրջ սպասելիքներ չունի, և բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Ռուսաստանի բորսա, որտեղ այս պահի դրությամբ մեկ դոլարի համար վճարում են 72 ռուբլի, իսկ եվրոյի համար՝ 92 ռուբլի:

Նշենք նաև, որ Հայաստանի բանկերը եվրոյի առքի առավելագույն փոխարժեք են սահմանել 681 դրամը, վաճառքինը՝ 687 դրամ: Փոխանակման կետերում եվրոյի փոխարժեքն է 700/730:  Ռուսական ռուբլու առքի առավելագույն գինը այս պահի դրությամբ 8 դրամ է:

Նախորդ հոդվածը‘«Մալագայում» հերքել են Օչոայի տեղափոխության մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի»՝ Ամանորյա տրամադրությունը (տեսանյութը)’