‘Դոլարն այսօր փոխարժեք չունի’

2479

iLur.am-ը ամեն օր ներկայացնում է «դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում» վերտառությամբ լուրը: Այսօր սակայն մենք այս վերնագրով լուր չենք կարող թողարկել, քանի որ այսօր դոլարը փոխարժեք չունի: Այսօր Rate.am կայքում՝ փոխանակման կետերի այն դաշտում, որտեղ պետք է նշված լինի դոլարի փոխարժեքի առքի և վաճառքի կուրսը, դատարկություն է: Այլ արժույթների գները կան, իսկ դոլարինը իսպառ բացակայում է:

Քանի որ բանկերն այսօր գրեթե չեն աշխատում, աշխատելուց էլ այնտեղից դոլար գնելը գրեթե անհնար է, ստացվում է, որ միակ վայրը, որտեղից կարելի է դոլար ձեռք բերել, սև շուկան է: Իսկ տնտեսության կանոնների համաձայն՝ եթե շուկայում մի ապրանքի դեֆիցիտ է, ուրեմն այդ ապրանքի գինը բարձրանում է այնքան, մինչև բալանսավորվեն առաջարկն ու պահանջարկը: Այս պահի դրությամբ սև շուկայից դեռևս տեղեկություններ չկան, սակայն կարող ենք ենթադրել, որ դոլարի այսպիսի դեֆիցիտի պայմաններում փոխարժեքը արդեն հատել է 500 դրամի սահմանագիծը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «կուսակցությունն» արդեն ոստիկանությունն է’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի դիպուկահարը վիրավորել է Բերքաբեր գյուղի բնակչին’