‘Դոլմատովի ինքնասպանությունը չի կապվում Նիդռլանդներում նրան ապաստան չտրամադրելու հետ’

835

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Դոլմատովը, որը հունվարի 17-ին ինքնասպանություն է գործել Նիդեռլանդներում, մահվանից առաջ մորն անձնական բնույթի նամակ է գրել: Ինչպես \”Интерфакс\”-ին հաղորդել է ՌԴ-ում Նիդեռլանդների դեսպանատան լիազոր նախարար Օննո Էլդերենբոշը՝ «նամակից պարզ է դառնում, որ ինքնասպանության պատճառը նրան ապաստան չտրամադրելը  չէ», հաղորդում է lenta.ru-ն:

Դոլմատովը, որը Ռուսաստանից մեկնել էր «Բոլոտնայայի գործով» հետապնդումից խուսափելու նպատակով, հունվարի սկզբից չէր կապվել ազգականների հետ: Ինքնասպանության նախորդ օրը նա ընկերուհուն հաղորդագրություն էր ուղարկել, թե ինքը գտնվում է Ռոտերդամի բանտում, թեև մինչ այդ պահվում էր փախստականների կենտրոնում, ուր երկու անգամ ինքնասպանության փորձ էր կատարել, գրում է  Коммерсантъ-ը: Նիդեռլանդներում փախստականի կարգավիճակով բնակվող Դենիս Սոլոպովի խոսքերով, որը շփվում էր Դոլմատովի հետ՝ տեղի ուժային կառույցները համագործակցության էին դրդում ռուսաստանցի ընդդիմադրին: Բանն այն է, որ Ռուսաստանում Ալեքսանդր Դոլմատովը կոնստրուկտոր էր «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերությունում, որն զբաղվում է հրթիռների մշակմամբ: Այսօր «Ուրիշ Ռուսաստան» շարժման ակտիվիստները (Դոլմատովը նույնպես այդ շարժման անդամ էր) ի հիշատակ իրենց զինակցի՝ ծաղիկներ են դրել Մոսկվայում Նիդեռլանդների դեսպանատան առջև: 

Նախորդ հոդվածը‘Լրանում է լենինգրադյան բլոկադայի ճեղքման 70-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. 15 տարվա ազատազրկում քրիստոնյա դառնալու համար’