‘Դոխտուրը՝ Պզդունու մասին. Սրանից է կախված երիտասարդի կարիերան ‘

1784

Ես ապրելու եմ Վովա Գասպարյանի ստեղծած ապահով Հայաստանում, ու իմ մեկը երկուս է դառնալու, երկուսը` երեք, երեքը` չորս, չորսը` հինգ, հինգը` վեց, վեցը` յոթ, յոթ յոթ, յոթ, յոթ, յոթ, յոթ

Անցյալ օրը մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել երիտասարդ քաղաքական գործիչ Նիկոլայ Պզդունին, և մեր կայքը, տեսնելով երիտասարդի հոգեկան գրգռվածությունը, որոշեց զրուցել գիտությունների համամարդկային ակադեմիայի դոխտուռ Ֆրեդ Կանտյանի հետ:

Պարոն Կանտյան, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և արդյո՞ք ասուլիսում արված այս հայտարարությունից չի բխում, որ Նիկոլայ Պզդունին պատրաստվում է թռչել տիեզերք:

-Գիտեք ինչ կա, որպես հոգեբան՝ իմ բազմամյա փորձն ինձ հուշում է, որ Նիկոլայը արդեն գտնվում է տիեզերքում, սակայն նա այդ մասին չգիտի: Այստեղ վտանգը կայանում է նրանում, որ եթե նա իմացավ այդ մասին, նա արդեն կմոռանա գումարում-հանումը և կսկսի բազմապատկում-բաժանումից: Այժմ էլ նրա մոտ նկատվում են բազմապատկման-բաժանման ախտանիշներ, սակայն ոչ մի դեպքում չի կարելի նրան ասել ճշմարտությունը:

Իսկ ի՞նչ եք կարծում, երբ մարդն իմացավ այդ մասին, հնարավո՞ր է՝ վերադառնա երկիր և ապրի նորմալ մարդու կյանքով:

Դա անհնար է, քանի որ նույնիսկ դիմեդրոլը չի կարող ազդել այդ գործընթացի վրա: Ես իմ հաճախորդներին տարբեր դոզաներով դիմեդրոլ եմ նշանակում, սակայն նրանք վերջում հայտարարում են, որ իմ հաճախորդը չեն: Անկախ տարիքից, երբ հերթը հասնում է դիմեդրոլին, նրանք բոլորը հրաժարվում են ընդունել, որ իրենք գտնվում են տիեզերքում:

-Հնարավո՞ր է, որ երբ բարձրաձայնում է, որ ինքը ոչ թե Նիկոլայ Պզդունին է, այլ Վալենտինա Տերեշկովան, արդեն նրա մոտ տիեզերք թռչելու  ցանկություն-մտադրությունը մի տեսակ պարպվո՞ւմ է:

-Գիտեք, ասուլիս տալու պայմաններում շատ-շատերը խորը դեպրեսիայի մեջ են հայտնվում: Այսինքն` այդ պայմաններն արդեն իսկ նպաստավոր են, մի ուրիշ ձևի ու մի այլ կարգի  նպաստավոր: Իհարկե, առանց անձը քննելու հնարավոր չէ ասել` ինչ կհաջորդի տիեզերք թռնելու ու տիեզերքը ճոճելու սպառնալիքին, բայց, բոլոր դեպքերում՝ ուշադիր պետք է լինել: Պետք է լուրջ ուշադրություն դարձվի այդ հայտարարություններին, միգուցե նրա հետ պետք է հոգեբան զրուցի: Անուշադրության դեպքում՝ հաշվեք, որ նա թքեց փայտիկին:

Հանրաճանաչ դոխտուռի հետ զրուցեց Զանազան Զարմանազանը

 

Նախորդ հոդվածը‘400 ամենահարուստ ամերիկացիները՝ ըստ Forbes ամսագրի’
Հաջորդ հոդվածը‘Բեյլ. Աղոթում էի, որ իմ տեղափոխությունը «Ռեալ» կայանա’