Դոհա․ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին ոսկե ու արծաթե մեդալները

148

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ծանրամարտի վարկանիշային Գրան պրիի տղամարդկանց գերծանր քաշային կարգի (+109) մրցումն ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչների հաղթանակով։

Վարազդատ Լալայանը նվաճեց հաղթողի տիտղոսը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Երկամարտում Լալայանը գրանցեց 441 կգ (200+241), իսկ Մարտիրոսյանը՝ 430 կգ (190+240)։ Երկամարտի 418 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ բելառուս Էդուարդ Զիազիուլինը։

Հայաստանի հավաքականը մրցաշարում ելույթն ավարտեց երկամարտի 7 մեդալով։ Ավելի վաղ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճել էր մրցաշարի հաղթողի կոչումը, Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Դոհայի Գրան պրին վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգայի ֆավորիտներն ըստ Goal-ի
Հաջորդ հոդվածըԱնշտապ, բայց հետեւողական դեպի անկախություն. Բաբկեն Արարքցյան (տեսանյութ). Ալիք Մեդիա