‘Դոմենիկ Սթրոս-Կանն իր անձնական կյանքին միջամտելու համար փոխհատուցում կստանա ‘

919

Ֆրանսիական դատարանը երեէշաբթի բավարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմենիկ Սթրոս-Կաննի եւ եւ ֆրանսուհի Միրիամ Լաուֆֆիրի հայցն ընդդեմ VSD եւ Closer ամսագրերի, րոնք հրապարակել են զույգի համատեղ լուսանկարները, հայտնում է FrancePress-ը:

Հունիսին ֆրանսիական մամուլը հայտնեց, որ մինչ այդ էլ սեքսուալ աղմկոտ սկանդալների կենտրոնում հայտնված Սթրոս-Կաննը բաժանվել է կնոջից՝ լրագրողուհի Անն սինկլերից, որը հաստատել է այդ փաստը:

Շատ չանցած  VSD եւ Closer ամսագրերը հրապարակեցին ԱՄՀ նախկին ղեկավարի լուսանկարները մարոկանյան ծագումով ֆրանսուհի Միրիամ Լաուֆֆիրի հետ: Հոկտեմբերի կեսերին Սթրոս-Կաննը եւ Լաուիֆիրը դատարանի միջոցով ամսագրերից 330 հազար եվրոյի փոխհատուցում պահանջեցին:

Դատարանը ամագրերի հրապարակումները որակեց որպես անձնական կյանքին միջամտություն, սակայն զգալիորեն կրճատեց վնասի փոխհատուցման չափսը: Այսպես, VSD-ն Սթոս-Կաննին կվճարի 8, Լաուֆիրին՝ 15 հազար եվրո, իսկ Closer-ը  5 հազար եվրո կտա ԱՄՀ նախկին տնօրենին եւ 10 հազար՝ նրա ընկերուհուն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը եւ Եվրոպան չեն պահանջում Բելգրադից ճանաչել Կոսովոյի անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում ‘