‘Դոմինիկանցի բազմազավակ հայրը ԱՄՆ-ում վիճակախողով ավելի քան $330 միլիոն է շահել’

946

Դոմինիկյան Հանրապետությունից տարագրված Պեդրո Կասադան դարձել է ԱՄՆ-ում հանրահայտ Powerball վիճակախաղի հաղթողը՝ շահելով $338 միլիոն ջեք-փոթը, այսօր հաղորդել է AP գործակալությունը: 44-ամյա տղամարդն իր շահումի մասին  իմացել է Նյու-Ջերսիի խանութներից մեկում, որտեղից էլ հենց ձեռք էր բերել վիճակախաղի տոմսը: Եթե Կեսադան ուզենա միանգամից ստանալ իր շահած ողջ գումարը, ապա հարկերը վճարելուց հետո կմնա ընդամենը $152 միլիոն: Իսկ մաս-մաս ստանալու դեպքում գումարն ավելի մեծ կլինի:

Սա Powerball վիճակախաղի ողջ պատմության ընթացքում չորրորդ խոշոր շահումն է:

Դոմինիկյան Հանրապետությունից տարագրված Կեսադան հինգ երեխաների հայր է, նա գինու  ոչ մեծ մառան ունի, հարևանների խոսքով՝ աշխատասեր մարդ է և արժանի է այդ շահումին, փոխանցում է INTERFAX-ը: 

Նախորդ հոդվածը‘Այս պահի դրությամբ՝ ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականցնի մեկ կազմակերպություն’
Հաջորդ հոդվածը‘Կաշառք ստանալու պահին գումարտակի հրամանատար է ձերբակալվել’