‘Դոմոդեդովոյում ինքնաթիռը լռվել- մնացել է հալվող ասֆալտի մեջ’

975

Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանում մի քանի ժամով հետաձգվել է Մոսկվա- Նովոսիբիրսկ չվերթը, քանի որ օդանավը թաղվել է ասֆալտի մեջ: Այդ մասին «Комсомольская правда»-ին տեղեկացրել են ականատեսները: Նրանց խոսքով՝ «Բոինգը» չի կարողացել դուս գալ թռիչքուղի, քանի որ ետևի անիվները մոտավորապես 10-15 սմ թաղվել են շոգից հալված ասֆալըտի մեջ:

Օդանավակայանի մամլո քարտուղարը հաստատել է, որ «օդի անսովոր բարձր ջերմաստիճանը աննշան խախտել է օդանավի կայանատեղիի ծածկույթը»:

Հիդրոմետծառայության օդերևութաբանները Մոսկվայի եղանակին վտանգավորության ամենաբարձր մակարդակն են տվել: Կանխատեսումների համաձայն՝ հանգստյան օրերին ջերմաչափի սյունը կարող է հասնել 35 աստիճանի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Տարոն Մարգարյանի հովանավորությամբ բնաջնջվում են Նոր Նորքի անտառները» (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Ուգո Չավեսը հռչակվել է Վենեսուելայի իշխող կուսակցության հավերժ առաջնորդ’