‘Դոնալդ Թրամփը ԱՄՆ սահմանները համեմատել է շվեյցարական պանրի հետ’

1183

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կարծիքով՝ երկրի սահմանները նման են շվեյցարական պանրի, որի բազմաթիվ անցքերով անօրինական գաղթականներ են թափանցում ներս: Այդ մասին նա հայտարարել է Թեքսասի նահանգում՝ Հյուսթոնում կայացած բանավեճի ժամանակ, հաղորդել է ABC News-ը:

«Առնվազն 11 միլիոն մարդ մեր երկիր է թափանցել անօրինական ճանապարհով»,- նշել է միլիարդատեր թեկնածուն: Նա կրկին խոստացել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցել՝ անօրինական ներգաղթյալներից պաշտպանվելու համար, փոխանցել է РИА Новости-ն: Ընդ որում՝ նա նաև հավելել է, թե որքան մեքսիկացիներն ավելի շատ են քննադատում իր այդ գաղափարը, այնքան պատը բարձր կլինի: «Այն հենց նոր տասը ոտնաչափ (3,05 մետր) բարձրացավ»,- ասել է Թրամփը: Բացի այդ՝ նա պահանջել է, որ Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսը ներողություն խնդրի իրենից՝ պատի կառուցման վերաբերյալ մեկնաբանություններ անելիս իր հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալու համար:

Ավելի վաղ Մեքսիկայի նախկին ղեկավարը Թրամփին անվանել է «խելագար» և «եսակենտրոն» քաղաքական գործիչ:

Փետրվարի 18-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ Թրամփն իրեն քրիստոնյայի նման չի պահում՝ առաջարկելով պատ շարել Մեքսիկայի սահմանին: Միլիարդատերը, իր հերթին՝ հայտարարել էր, թե պանտիֆիկոսը կուզենա ԱՄՆ նախագահում տեսնել իրեն այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում գործեն Վատիկանի վրա: Նա Ֆրանցիսկոսի դիրքորոշումն անվանել է «ամոթալի»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’