‘Դոնալդ Թրամփի հանրահավաքներում բախումներ են տեղի ունենում’

1432

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, միլիարդատեր Դոնալդ Թրամփի ելույթը Չիկագոյում հետաձգվել է՝ անվտանգության նկատառումներով, այսօր փոխանցել է NBC-ն:

Ելույթը հետաձգելու պատճառ են դարձել բախումները թեկնածուի հակառակորդների և համակիրների միջև: Հաղորդվում է, որ նախատեսված հանրահավաքից առաջ հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնցից շատերի շապիկներին եղել է «Մուսուլմանները միասնական են՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի» մակագրությունը:

Սակայն քիչ անց հաղորդավարը բարձրախոսով հայտնել է, որ Թրամփը ելույթ չի ունենա, իսկ հանրահավաքը տեղի կունենա մեկ այլ օր: «Շնորհակալ ենք ձեր ներկայության համար և խնդրում ենք՝ գնացեք խաղաղությամբ»,- ասել է հաղորդավարը:

Նախորդ օրը Սենտ-Լուիսում (Միսսուրի նահանգ) Թրամփի նախընտրական հանրահավաքից հետո ձերբակալվել է 32 մարդ, հաղորդել է տեղի ոստիկանությունը: Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, Թրամփն ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել իր ելույթը, քանի որ մի խումբ մարդիկ աղմկել են՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Թրամփի թեկնածության դեմ:

Ի դեպ, Թրամփի կողմնակիցներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Հյուսիսային Կառոլինայում հանրապետական թեկնածուի դեմ հանդես եկող ցուցարարներից մեկին ծեծի ենթարկելու համար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փոլ Սքոուլզ.««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայքարի «Բարսելոնայի» դեմ, իսկ նա Եվրոպայի լիգայից թռնելու սահմանին է»’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհազորայինների վարձքը փոխհատուցվում է բռնաբարության թույլտվությամբ’