‘Դոնալդ Թրամփի ճարտասանության դասընթացը’

1488

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնող Դոնալդ Թրամփն այս տարի ֆուրոր է արել Միացյալ Նահանգների քաղաքական թատերաբեմում:

Lenta.ru-ն տարբեր ժամանակներում Թրամփի հարցազրույցներից քաղել է Թրամփի առավել ուշագրավ արտահայտությունները: Եվ այսպես՝ իր մասին.

Ես շատ խելացի տղա եմ: Ինչ-որ մեկը գուցե կասի, որ շատ, շատ, շատ խելացի եմ:

Իմ օրգանիզմում ռասիզմի համար պատասխանատու ոսկոր չկա:

Ես պաշտում եմ կանանց: Ես կարող եմ օգնել կանանց: Ես նրանց համար կարող եմ անել այն, ինչ ուրիշ ոչ մի թեկնածու չի կարող անել:

 Կանանց համար ես չտեսնված լավը կլինեմ:

Ես երբեք խնդիր չեմ ունեցել անկողնում:

Մի քիչ կատաղի լինելը երբեմն շահավետ է:

Գիտե՞ք, այդքան էլ կարևոր չէ, թե ինչ են գրում ձեր մասին, եթե դուք երիտասարդ ու գեղեցիկ «ծիտ» ունեք ձեր կողքին:

«Թրամփ»-ը շոուի անվանում է: Եվ այդ շոուի բոլոր տոմսերը միշտ էլ սպառված են լինում:

Ուրիշների մասին.

Սևամորթ տղերքը իմ փողերն են հաշվում: Տանել չեմ կարող: Ուզում եմ, որ իմ փողերը հաշվեն ցածրահասակ տղերքը, ովքեր թասակ են կրում:

Մեքսիկան իր լավագույն մարդկանց չի ուղարկում մեզ մոտ: Նա ուղարկում է մեծ խնդիրներ ունեցողներին, և նրանք այդ խնդիրները բերում են մեզ մոտ: Նրանք թմրանյութեր ու հանցավորություն են բերում: Նրանք  հանցագործներ են, թեպետ նրանցից ոմանք, երևի, լավ մարդիկ են:

Իմ The Apprentice շոուի բոլոր կանայք ֆլիրտ են արել ինձ հետ՝ գիտակցաբար կամ ոչ: Ասենք՝ դա սպասելի էր:

Գլոբալ տաքացման կոնցեպցիան չինացիներն են հնարել, որպեսզի ամերիկյան արտադրողներին անմրցունակ դարձնեն:

Կանա՞յք՝.նրանց հետ պետք է այնպես վարվես, ինչպես կեղտի հետ:

Դստեր մասին.

Գիտե՞ք, թե շատերի կարծիքով՝ ով է աշխարհի ամենաերևելի գեղեցկուհիներից մեկը: Ես օգնել եմ, որ նա աշխարհ գա: Դա իմ դուստր Իվանկան է: Նրա հասակը 1 մետր 82 սանտիմետր է, նա շշմեցուցիչ մարմին ունի: Աշխատելով որպես մոդել՝ նա լիքը փող է վաստակել, չտեսնաված շատ:

Բոլոր տղաներն ուզում են հանդիպել դստերս հետ:

 Նա անթերի մարմին ունի: Ես ասում էի, որ եթե նա իմ դուստրը չլիներ, ես կհանդիպեի նրա հետ:

Մրցակիցների մասին.

Մեր հրաշալի աֆրոամերիկացի նախագահն առանձնապես որևէ դրական ազդեցություն չի ունեցել այն ստահակների վրա, ովքեր այդքան ուրախ ու բացահայտ կերպով ոչնչացնում են Բալթիմորը:

Եթե Հիլարի Քլինթոնը չի կարողանում բավարարել իր ամուսնուն, ինչու՞ է կարծում, որ կարող է բավարերել Ամերիկային:

ԱՄՆ-ը կհրավիրի բանտից փախած մեքսիկացի թմրաբարոն Էլ Չապոյին և նրան կառաջարկի դառնալ ամերիկյան քաղաքացի: Որովհետև մեր ղեկավարները չեն կարողանում ասել՝ «Ոչ»:

Մաքքեյնը պատերազմի հերոս չէ: Նրան հերոս են համարում, որովհետև գերի է ընկել: Ես գերադասում եմ գերի չընկած մարդկանց:

Ըստ lenta.ru-ի

 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Նրանք, ովքեր մաս են կազմելու երեկվա ծաղիկներով սկսված էս գործընթացին, լեգիտիմացնելու են մարտի 1-ը’