Դոնբասում զոհվել է ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆֆը

963

Սեվերոդոնեցկի մոտ զոհվել է ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆֆը։

32-ամյա ֆոտոլրագրողը BFM ալիքի համար լուսաբանում էր ռազմական գործողությունները Դոնբասում։ Դա նրա երկրորդ գործուղումն էր Ուկրաինա։

Հայրենակցի մահը հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ լրագրողն աշխատել է թեժ կետում, որպեսզի աշխարհին ցույց տա «պատերազմի իրականությունը»։ Պետության ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհված լրագրողի հարազատներին, նաև աջակցության խոսք է ուղղել բոլոր նրանց, ովքեր հակամարտությունը լուսաբանում են առաջնագծում։

Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը տեղեկացրել է, որ լրագրողը մահացու վիրավորվել է արկի բեկորից, և Ռուսաստանին մեղադրել է Լիսիչանսկ բնակավայրի ճանապարհին զրահապատ ավտոբուսը գնդակոծելու համար։ Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆֆը խաղաղ բնակիչների տարհանման խորհրդանիշն էր։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, որն այցով Կիևում է գտնվում, պահանջել է կարճ ժամանակում բաց հետաքննություն անցկացնել։

«Այսօր ողբերգություն է տեղի ունեցել, կրկնակի հանցագործություն է կատարվել․ հումանիտար շարասյունը հայտնվել է գնդակոծության տակ, և սպանվել է իր աշխատանքը կատարող լրագրողը»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԳերմանիան պատրաստ է Պուտինի հակառակորդներին վիզա տալ
Հաջորդ հոդվածըԹուրքիայում սպասում են Լավրովի այցին