‘Դոնբասում իրավիճակը լարվել է’

974

Ուկրաինայի արևելքում երեքշաբթի զոհվել են ուկրաինացի չորս զինծառայողներ։ Դրա հետ կապված՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դա երկու երկրների նախագահների երկրորդ հեռախոսազրույցն էր ընտրություններում Զելենսկու հաղթանակից հետո։

«Ես ձեզ շատ եմ խնդրում ազդել մյուս կողմի վրա, որպեսզի դադարեն սպանել մեր մարդկանց»,- զրույցի ընթացքւմ ասել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ զրույցը երկար է տևել։

Կրեմլի մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ Պուտինը Զելենսկուն հիշեցրել է «հուլիսի 21-ից սահմանված՝ կրակի դադարեցման, ինչպես նաև սահմանային գծից ուժերն ու միջոցները հեռացնելու ռեժիմի անշեղ պահպանման» կարևորությունը։

«Գիտե՞ք, բոլորն ասում են, թե խաղաղություն են ուզում, բայց բացի ասելուց՝ մենք պետք է շարժվենք շատ արագ քայլերով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի սկզբին, և կրկին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և այլ կարգավորումները’
Հաջորդ հոդվածը‘Արցախում եւ Հայաստանում ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն. Ա1+’