‘Դոնբասում ուկրաինացի զինվորականների մահվան համար Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին’

1160

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում իրավիճակը սրելու համար, որտեղ հունիսի 7-ի գիշերը հրաակոծության արդյունքում զոհվել է ուկրաինացի երկու զինվորական, ևս ութը վիրավորվել են:

«Մինսկյան համաձայնագրերի աղաղակող խախտումը՝ հրետանի գործի դնելը, ապացուցում է առնվազն այն մասին, որ վարձկանների կառավարումը և վերհսկողությունը մասնակիորեն կորսված է: Հուսով ենք, որ ռուսաստանյան կողմը կվերականգնի վերահսկողությունն այդ ստորաբաժանումների նկատմամբ»,- Զելենսկու խոսքն է մեջբերել նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի կարծիքով՝ «ուկրաինացի զինվորականների հրակոծությունը կրակը դադարեցնելու վերաբերյալ բանակցային գործընթացը հերթական անգամ ձախողելու ակնհայտ փորձ է: Ով էլ հրամանը տված լինի, Ուկրաինայի զինված ուժերը կոշտ և իրավիճակին համապատասխանող պատասխան կտան: Իսկ դիվանագիտական մակարդակում մեր դիրքորոշումը կրակի դադարեցման անհրաժեշտության և գերիներին ազատ արձակելու վերաբերյալ շարունակում է մնալ անփոփոխ»,- հայտարարել է Զելենսկին:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտությունը չի քննարկվել’