Դոնեցկի անջատականները անդամագրվում են «Единая Россия»–ին

415

Ուկրաինայի արևելքում լարվածության աճի ֆոնին երկու ինքնահռչակ հանրապետությունների՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները, որոնք վայելում են Կրեմլի աջակցությունը, ընդունվել են «Единая Россия» կուսակցություն։

Ինչպես գրում է Times-ը, Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը կուստոմս են ստացել կուսակցության համագումարում Դմիտրի Մեդվեդևի ձեռքից։

Պուշիլինը հայտարարել է, որ հենց միայն համագումարին հրավիրվելն ապացուցում է, որ «Единая Россия»-ն «Դոնբասը համարում է մեծ Ռուսաստանի մի մասը»։

Ռուսաստանն իր անձնագրերն է տվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կես միլիոն բնակչի, սակայն դեռ չի շտապում ճանաչել նրանց անկախությունը։ Այնուհանդերձ, անցյալ շաբաթ Պուշիլինը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում դիմելու Մոսկվային ռազմական օգնության համար, եթե Ուկրաինան փորձի ուժով վերադարձնել անջատված հանրապետությունները։

Ի դեպ, թերթը գրում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի սահմանին ռուսաստանյան զորքերի կուտակումները՝ Արևմուտքը մտավախություն ունի, որ արևելյան Ուկրաինայի բնակիչների պաշտպանությունը Կիևի կողմից ընդամնեը կարող է պատրվակ լինել սեփական լայնածավալ ռազմական գործողությունն սկսելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿամո Հովհաննիսյանը հնարավոր է՝ կարիերան շարունակի Լա լիգայում
Հաջորդ հոդվածըԱմերիկացի սենատորին քննադատել են ինքնաձիգներով լուսանկարի համար