Դոնեցկի «Շախտյորը» ճանաչվեց Ուկրաինայի չեմպիոն

337

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ակումբները ապրիլի 26-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսում որոշել են ավարտել մրցաշրջանը եւ վերջնական համարել պատերազմից առաջ, փետրվարի 24-ի դրությամբ եղած արդյունքները։

Չեմպիոն է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորը», որը 19 տուրից հետո 48 միավորով առաջատարն էր։ Որոշվել է պարգեւատրության արարողություն չանցկացնել, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայում Ուկրաինան կներկայացնեն «Շախտյորն» ու Կիեւի «Դինամոն», Եվրոպայի լիգայում՝ «Դնեպր-1»-ը, Կոնֆերենցիաների լիգայում՝ «Զարյան» ու «Վորսկլան»։

Նախորդ հոդվածը«Ռոման» 80 միլիոն եվրո է պահանջել Թեմի Աբրահամի համար
Հաջորդ հոդվածըՈւկրաինա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լեհաստանում