‘Դոնեցկյան կարաոկե-բարը կապ չունի Ուկրաինայի դրոշը հետույքով պահող աղջկա հետ’

1040

Դոնեցկի «Բուխարեստ» կարաոկե-բարի վարչակազմը հայտարարել է, թե իր աշխատակիցները կապ չունեն իրենց հաստատությունը գովազդող պաստառի հետ, որում պատկերված մերկ աղջիկը հետույքով պահում է Ուկրաինայի դրոշը, հայտնում է «Сегодня»-ն: Այս գովազդը «Вконтакте» սոցիալական ցանցում կարաոկե-բարի պաշտոնական խմբում է հայտնվել օգոստոսի 21-ին, բայց ավելի ուշ հեռացվել է: «Ենթադրում ենք, որ այն կարող են տեղադրած լինել կողմնակի մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կարողացել են թափանցել մեր էջ» ,- հայտարարել են բարի ղեկավարները՝ հավաստիացնելով, որ իրենց կոլեկտիվը «խորապես հարգում է ազգային մշակույթը»: Գովազդային պաստառը, որը հարուցել է քաղաքացիների բուռն վրդովմունքը, հյուրերին հրավիրում է Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ կազմակերպվող երեկույթին (նշվում է օգոստոսի 24-ին):

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ պետական խորհրդանշանների պղծման համար նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: Այն խստացվել է 2009 թ. ՝ այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Վիկտոր Յուշչենկոյի կողմից:

Հուլիսի վերջին երկրում մեծ սկանդալ էր ծագել այն բանից հետո, երբ Կիևում համերգի ժամանակ ամերիկյան Bloodhound Gang պանկ-խմբի բասիստ Ջարեդ Հասելհեֆն իբր միզել էր ուկրաինական դրոշի վրա: Երաժիշտը հետո ներողություն էր խնդրել և պնդել, որ ընդամենը պատահմամբ կետչուպ է քսել դրոշին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի անվտանգության ծառայության որոշմամբ՝ Հասելհովի մուտքն Ուկրաինա արգելվեց, փոխանցում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երկրի վրա մագնիսական ուժեղ փոթորիկ է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Արա Սահակյանին դեսպան է նշանակել ‘