‘Դոնի Ռոստովում ինքնաթիռն անհաջող վայրէջք է կատարել ‘

798

«Airbus» A-319 օդանավը, Մոսկվայից ժամանելով Դոնի Ռոստով, վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքահրապարակից, Интерфакс-ին հայտնել է Դոնի Ռոստովի արտակարգ ծառայությունների աշխատակիցը: «A-319 ինքնաթիռը  Դոնի Ռոստովում մոտավորապես մեկ ժամ առաջ բարեհաջող վայրէջք է կատարել, սակայն դրանից հետո մի 25-30 մետր դուրս է եկել թռիչքահրապարակից: Ո՛չ անձնակազմի անդամները, ո՛չ էլ ուղևորները որևէ վնասվածք չեն ստացել»,- ասել է Интерфакс-ի զրուցակիցը: Նա հավելել է, որ ուղևորներն արդեն դուրս են բերվել օդանավից, որը նույնպես ակնհայտ որևէ վնասվածք չի ստացել: Միջադեպի կապակցությամբ քաղաքի օդանավակայանը փակ է:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Հայրը սպանել է որդուն’
Հաջորդ հոդվածը‘Նեպալում հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել’