‘Դոնոր երկրները սիրիացի փախստականների համար 2,4 մլրդ դոլար են հավաքել’

781

Սիրիացի փախստականների համար գումարներ հայթայթող դոնոր երկրների ներկայացուցիչները համաձայնության են եկել հավաքված ավելի քան 2,4 մլրդ գումարը բաշխելու հարցում, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունվարի 15-ին Քուվեյթում կայացած դոնոր երկրների համաժողովից հետո: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ օգնության կարիք ունեն միլիոնավոր սիրիացիներ, ովքեր տառապում են երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով:

Ավելի վաղ Պան Գի Մունն ասել էր, թե բոլոր սիրիացիների կենսամակարդակն ընդունելի մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է 6,5 մլրդ դոլար օգնություն, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Բանավեճի տակ ավելին փնտրելը՝ անիմաստ գործ է’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ ԱՄՆ ՌՕՈՒ-ում. Սպաները թմրանյութեր են օգտագործել’