‘«Դոն Ժուան» ներկայացումը գովազդում են պահպանակների օգնությամբ’

1494

Անգլիայի ազգային օպերայում բեմադրվող «Դոն Ժուան» օպերան Մեծ Բրիտանիայում գովազդել են, շատերի կարծիքով, անպարկեշտ և երկիմաստ կերպով: Ազդագրերի վրա «Don Giovanni. Coming soon» մակագրության կողքին պահպանակների բացած տուփ է: Բառախաղը ենթադրում է «առաջնախաղը» փոխարինել «օրգազմ»-ով: Թատրոնի ղեկավարությունը խիստ քննադատության է ենթարկվել, իսկ Twitter-ում աղմուկ է բարձրացել, քանի որ շատերն այդ գովազդային հնարքը համարել են վիրավորական և վուլգար: Այնուամենայնիվ, չնայած հասարակության մի մասի վրդովմունքին,  Ռուֆուս Նորիսի բեմադրությունը կկայանա, ինչպես և նախատեսվել էր, հոկտեմբերի 17-ին, լոնդոնյան Կոլիզեյում: Անգլիական ազգային թատրոնը, որ հայտնի է իր ավանգարդիստական ներկայացումներով, արդեն մեկ անգամ՝ 2010 թ. , հայտնվել է սկանդալի մեջ նույն «Դոն Ժուանի» բեմադրության պատճառով: Այն ժամանակ որոշ էրոտիկ տեսարաններ (այդ թվում՝ խմբակային բռնաբարության տեսարանը) շատերի կողմից ընկալվեցին որպես  չափազանց բաց ու անպարկեշտ: Նոր ներկայացումը երկամյա վաղեմության այդ բեմադրության նոր վարկածն է:

Մոցարտի օպերան, որ գրվել է 1787 թ., պատմում է ավելի քան երկու հազար կանանց գայթակղած դոն Ժուանի կյանքի վերջին շրջանի մասին:

Նախորդ հոդվածը‘Միշել Պլատինի. Ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘«Ամկարի» հարձակվողը դատի է տալիս «Ռուբինի» պաշտպանին’