‘Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները վստահում են Կլոպին’

1031

Հասարակական կարծիքի հետազոտության նյուրնբերգյան ինստիտուտի հաշվետվության համաձայն Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներն առաջվա պես գտնում են, որ Յուրգեն Կլոպը պետք է մնա Գերմանիայի փոխչեմպիոնների ղեկին: Այդ մասին վկայել է հարցվածների 80 տոկոսը:

Բունդեսլիգայի 15 մրցափուլից հետո «Բորուսիան» զբաղեցնում է 14-րդ տեղը, իր ակտիվում ունենալով 14 միավոր: Միաժամանակ, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներն այդ մրցաշարի փլեյ-օֆի փուլ են դուրս եկել 1-ին տեղով, խմբում գերազանցելով «Արսենալին», «Անդերլեխտին» եւ «Գալաթասարային»:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդի թագաժառանգի կինը հրաժարվել է տիտղոսից’
Հաջորդ հոդվածը‘Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել համասեռ ամուսնությունների օրենքին’