‘Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները դեմ են Գյոտցեի վերադարձին ‘

1113

«Բորուսիայի» երկրպագուները չեն ցանկանում, որ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վերադառնա Դորտմունդ, գրում էBild-ը:

Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բորուսիայի» ֆանատները ցուցադրել են Գյոտցեին ուղղված պաստառ, որի վրա եղել հետեւյալ գրառումը. «Միլան կամ Մադրիդ, միայն թե ոչ Դորտմունդ»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 2013-ին հենց «Բորուսիայից» է տեղափոխվել «Բավարիա»: Վերջին շրջանում գերմանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ դորտմունդցիները ցանկանում են վերադարձնել նրան: 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» ու «Արսենալը» հերքել են The Sunday Times-ի տարածած տեղեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն աշխատանքի առաջարկ է ստացել Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիայից’