‘«Դորտմունդի Բորուսիա»-ի մարզադաշտը լավագույնն է Եվրոպայում’

1246

Բրիտանական հայտնի The Telegraph պարբերականը կազմել է Եվրոպայում լավագույն ֆուտբոլային մարզադաշտերի ցանկը:

Լավագույն մարզադաշտ է ճանաչվել «Սիգնալ Իդունա Պարկ»-ը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը:

Ցանկում երկրորդը իսպանական «Վալենսիա» ակումբի մարզադաշտն է՝ «Մեստալիա»-ն: Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը՝ «Նոու Կամպ»-ը, լավագույն մարզադաշտերի ցանկում երրորդն է:

Ըստ պարբերականի՝ Եվրոպայի չորրորդ լավագույն մարզադաշտը իտալական «Ինտեր»-ին պատկանող «Ստադիո Ջուզեպպե Միացիա»-ն է, 5-րդը՝ անգլիական «Մենչեսթեր Յունայթեդ»-ի «Օլդ Թրաֆորդ»-ը: Լավագույն տասնյակում «Օլդ Թրաֆորդ»-ին հաջորդում են գերմանական «Շալկե 04»-ի «Վելտինս Արենա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ի «Սանտիագո Բեռնաբեու»-ն, Մյունխենի «Բավարիա»-ի «Ալիանց Արենա»-ն, «Լիվերպուլ»-ի «Էնֆիլդ»-ը, «Յուվենթուս»-ի «Յուվե Ստադիում»-ը:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը չորրորդ անգամ ձգտում է աշխարհի չեմպիոնի թագին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի առաջին տիկինը հարեմների գովքն է անում’