‘Դուբայի էմիրը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները’

1146

Դուբայի էմիր Շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումը BBC-ին տված հարցազրույցում միջազգային հանրությանը կոչ է արել վերացնել պատժամիջոցները Իրանի դեմ: «Իրանը մեր հարևանն է, և մենք խնդիրներ չենք ուզում ունենալ: Հանեք պատժամիջոցները, և բոլորը դրանից միմիայն կշահեն»,- հայտարարել է Շեյխ Մուհամեդը:

Էմիրը նաև համոզմունք է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն իսկապես միայն խաղաղ նպատակներ է հետապնդում, և պատմել է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հետ զրույցում միջուկային ռումբն անվանել է «անցյալի զենք»:

Դուբայն ամուր կապեր է պահպանում  Իրանի հետ. Իրանի և Պարսից ծոցի նրա հարևան երկրների միջև առևտրի հիմնական մասը կատարվում է այդ էմիրության տարածքով:

Դուբայում ապրում են 10 հազար իրանցիներ: Ինչպես նշում են լրագրողները, Իրանը, երկար ժամանակ է՝ օգտագործում է Դուբայը, որպեսզի շրջանցի իր նկատմամբ գործադրվող պատժամիջոցները, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի համախոհներին արգելում են մտնել դատարան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի ընդդիմությունն սկսել է մայրաքաղաքի շրջափակումը’