Դուբայի կառավարչին մեղադրում են նախկին կնոջ հեռախոսը «կոտրելու» մեջ

462

Լոնդոնի բարձր դատարանը որոշել է, որ Դուբայի կառավարիչ, շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Ալ-Մակտումը խախտել է բրիտանական օրենքները՝ կարգադրելով, որ «կոտրեն» իր նախկին կնոջ՝ իշխանուհի Հայի բինտ Ալ-Հուսեյնի հեռախոսը։ Դա արվել է երկու երեխաների խնամակալության վերաբերյալ դատաքննության ժամանակ։

Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ի խորթ քրոջ՝ իշխանուհու, ինչպես նաև նրա մերձավորների  հեռախոսները կոտրելու համար օգտագործվել է իսրայելական NSO ընկերության մշակած Pegasus ծրագիրը, որի մասին հայտնի դարձավ այս ամռանը։

Դատարանը նաև որոշել է, որ շեյխի մերձավորները փորձել են գնել Լոնդոնից ոչ հեռու՝ Հայիի բնակավայրի մոտ գտնվող մի առանձնատուն, ինչն ստիպել է, որ իշխանուհին անհանգստանա իր անվտանգության համար։

Շեյխ Մոհամեդը հերքել է մեղադրանքները և հայտարարել, թե դատարանի եզրակացությունները հիմնված են այնպիսի ապացույցների վրա, որոնց դատարանը նույնիսկ չի էլ ծանոթացել։

Փոխանցում է BBC-ն։ 

Նախորդ հոդվածըՉինաստանը Թայվան է ուղարկում ռազմական օդանավեր
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ն արտաքսում է ռուսաստանցի դիվանագետներին