Դուբայ․ Ջոկովիչը պարտվեց Մեդվեդեւին (տեսանյութ)

360

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ  Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ պարտություն կրեց 4:6, 4:6 հաշվով։

Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը  6:3, 7:6 (11:9) հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին (16-րդ ռակետ)։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՍոֆիա․ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալակիրներ
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչին ԱՄՆ-ի վիզա չեն տրամադրել