Դուդան հուսով է, որ Ուկրաինան «մի քանի տարի անց» կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ

294

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հույս է հայտնել, որ Ուկրաինան «մի քանի տարի անց» կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։

Այդ մասին նա լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա հանդիպումից առաջ։

Պատասխանելով այն հարցին, թե գո՞հ է գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ընդունված որոշումներից, Լեհաստանի ղեկավարն ասել է, որ դա «բացարձակապես բավարար չէ»։ «Ես հուսով եմ, որ մի քանի տարի հետո Ուկրաինան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա»,- ասել է նա։

Ըստ Դուդայի՝ «այս պահի դրությամբ՝ ճանապարհը հստակ է»։ «Նախորդ օրն ընդունված բոլոր որոշումներից հետո կարելի է ասել, որ որոշումը կայացվել է»,- ասել է նա։

«Հիմա դժվար է ու գրեթե անհնար որևէ բան ասել ժամկետների մասին՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն պետք է միասնական լինի որոշում կայացնելիս, որ հիմա խոսի Ուկրաինայի անդամակցության մասին, որոշի, որ վաղը Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ  կլինի»,- հավելել է Լեհաստանի նախագահը՝ շեշտելով, որ հակամարտության ընթացքում «դա անհնար է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏեղի հատվածում ադրբեջանական կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հաջորդ հոդվածըՄոլդովան չեղարկել է ԱՊՀ շրջանակներում կնքված ևս երեք պայմանագիր