‘Դունգա. « Որոշ լրատվամիջոցներ հետևություններ էին արել, թե մեր թիմում թշնամություն է սկսվել, բայց իրականում ամեն ինչ գերազանց է»’

812

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան մեկնաբանել է, թե ինչու է  Ավստրիայի դեմ ընկերական խաղում ավագի թևկապը Տյագո Սիլվային հանձնել, երբ հարձակվող Նեյմարը փոխարինվել է։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի պաշտպանը Բազիլիայի հավաքականի ավագն էր տնային Աշխարհի առաջնության ժամանակ, սակայն մրցաշարից հետո նոր մարզչի գլխավորությամբ բաց էր թողել ազգային ընտրանու 4 հանդիպում։

«Այն ամենը, ինչ տեսաք, նախապես պլանավորված էր։ Որոշ լրատվամիջոցներ հետևություններ էին արել, թե մեր թիմում թշնամություն է սկսվել, բայց իրականում ամեն ինչ գերազանց է։ Կարևորն այն չէ, թե ով է կրում ավագի թևկապը, այլ թե ով է դաշտում առաջատարը։

Հիմա մենք փորձում ենք վերադարձնել Աշխարհի առաջնությունը բաց թողած խաղացողների ինքնավստահությունը, ինչպես նաև նորացնել կազմը։ Մեզ հաջողվել է նոր կյանք հաղորդել թիմին, վերադարձնել մոտիվացիան։ Յուրաքանչյուր խաղացող պայքարում է հիմնական կազմում տեղի համար, բայց միաժամանակ հարգում է թիմակիցներին»,-ասել է Դունգան։

Հիշեցնենք, որ Նեյմարն ասել էր, թե թևկապը Սիլվային փոխանցելը մտածված քայլ չի եղել։

Նախորդ հոդվածը‘Եռյակը Համաժողովրդական շարժման ֆունկցիոնալ ներկայացուցչական մարմիններ կձեւավորի’
Հաջորդ հոդվածը‘Իտալիա — Ալբանիա. Ալբանական դրոշով ֆանատը ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ, լուսանկարներ)’