‘Դուրիցկայան պատմել է Նեմցովի սպանության հանգամանքների մասին’

1262

Ուկրաինացի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան «Дождь» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմել է այն, ինչ հիշել է Բորիս Նեմցովի սպանության պահից: Նահայտարարել է, որ չգիտի, թե մարդասպանը որտեղից է հայտնվել:

Աղջկա խոսքով՝ հանցագործն իր թիկունքում է եղել: «Երբ շրջվեցի, տեսա բաց գույնի ավտոմեքենա»,- ասել է նա:

«Ընթրելուց հետո մենք (Բորիս Նեմցովի հետ) գնում էինք իր տուն: Ոչ մի կասկածելի բան չկար»,- նշել է Դուրիցկայան:

«Ես ձյուն մաքրող մեքենայի վարորդին խնդրեցի, որ ոստիկանություն կանչի: Նա ինձ ասաց հեռախոսահամարը, ու ես վերադարձա դեպքի վայր»,- մանրամանել է նա: Ըստ Դուրիցկայայի՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել մոտավորապես 10 րոպե անց: Ոստիկանությունում իրեն հարցաքննել են մինչև առավոտ, և փաստաբան չի եղել իր կողքին: Մոդելի խոսքով՝ ոստիկանությունը ստուգել է իր բոլոր իրերը և հեռախոսներից դուրս է բերել ամբողջ տեղեկատվությունը:

Դուրիցկայան հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչու է ինքը մինչև հիմա Ռուսաստանի տարածքում: «Նրանք ինձ թույլ չեն տալիս գնալ օդանավակայան, մինչդեռ ես լրիվ իրավունք ունեմ հեռանալու Ռուսաստանից: Ես չեմ կարող ոչ մի տեղ մեկնել, երևի հուղարկավորությանն էլ չեմ գնա»,- գանգատվել է Դուրիցկայան: Նա նաև նշել է, թե չի կարծում, որ Բորիս Նեմցովի սպանության պատճառը կարող է խանդը լինել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայտարարվել են ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության մրցույթի արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայում ընտրություններն անցել են Ռուսաստանի հանդեպ վախի ուղեկցությամբ’