‘«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հայց է պատրաստում ընդդեմ Վալերի Օսիպյանի ‘

1005

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կշարունակի պայքարը երկու ուղղությամբ`ակցիաներ փողոցներում և հայցերի ներկայացում դատարաններ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը: «Ավելի վաղ նախաձեռնության 9 վարորդ տուգանվել է «կարմիր գծերի» վրա կայանման դիմաց չվճարելու համար, սակայն նրանք չեն պատրաստվում վճարել և կշարունակեն պայքարն իրավական հարթությունում»,- նշել է նա: Ըստ որում, ակտիվիստն ավելացրել է, որ նախաձեռնույթունը նաև հայց է պատրաստում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ`ծառայողական դիրքը չարաշահելու համար:

Նշենք, որ հունիսի սկզբին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքներ չվճարելու պատճառով, որոնց մասին իրենք նույնիսկ չեն իրազեկվել, նրանց բանկային հաշիվները սառեցվել են: 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն առաջարկում է կրճատել իր լիազորությունները’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում գրոհայիններն առևանգել են ածխարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին’