‘Դուք չեք ցանկանա գործ ունենալ նրա հետ. Օբաման՝ նոր հանձնաժողովի նախագահի մասին’

774

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է շարունակել ֆինանսական բարեփոխումը: Ըստ ИТАР-ТАСС-ի՝ այդ մասին են վկայում նոր վարչակազմի տնտեսական թևի առանցքային դիրքերում հունվարի 24-ին նրա կատարած մի շարք նշանակումները: 

Մասնավորապես, նախագահը դատախազ Մերի Ջո Ուայթի թեկնածությունն առաջադրել է արժեթղթերի գործառնությունների նկատմամբ վերահսկողության հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ինչպես նշում են փորձագետները, Ուայթի նշանակմամբ՝ հանձնաժողովն զգալի չափով կընդլայնի այս ոլորտում իրավապահ միջոցառումների իրականացումը: Ներկայացնելով Ուայթին՝ Օբաման կատակով նշել է՝ «դուք չեք ցանկանա գործ ունենալ նրա հետ»:

Նախագահը նաև հայտարարել է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի տնօրենի պաշտոնում Ռիչարդ Քորդրեյի վերանշանակման մասին: Այս անգամ, ներկայացնելով Քորդրեյին՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը նրան անվանել է «ամերիկացի սպառողների պաշտպան»: «Ֆինանսական կառույցները լեփ-լեցուն են լոբբիստներով, որոնք պաշտպանում են իրենց շահերը: ԱՄՆ-ի ժողովրդի պաշտպանության համար հարկավոր է Ռիչարդ Քորդրեյը»,- ասել է նախագահը:  

Ուայթի և Քորդրեյի թեկնածությունները հաստատման են ենթակա ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Վորոնեժի մարզում մայրը դանակահարել է իր երկու մանկահասակ երեխաներին’