Դուք տապալել եք հայկական երկու պետությունները. Ռուզան Խաչատրյան

1781

Զարմանալի չէ՞, որ տարիներ շարունակ` գրեթե կույր ատելությամբ, 90–ական թվականները միայն «ցուրտ ու մութ» գույներով ներկայացնող լրագրողներն են անգամ սկսել անաչառության դիրքերից գնահատել այդ տարիների իրական պատկերը։

Ոչ միայն զարմանալի է, նաեւ` անչափ տխուր է, որովհետեւ այնպիսի ահագնացող չափերի են հասնում ներկա իշխանության ավերածություններն ու անդառնալի կորուստները, որ նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Ռուզան Խաչատրյանի նման երդվյալ «հակալեւոնականներն» են ստիպված բարձրաձայնել, որ «մեր Հանրապետությունը հիմնադրման առաջին հինգ տարում արդեն անկախ պետություն էր՝ իր բոլոր ինստիտուտներով, կռիվը՝ հաղթած, ու արդեն Հայկական երկրորդ պետությունն էր ստեղծում»։

Ստորեւ ներկայացնում ենք Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուրեմն էսպես. հերի′ք թերությունների և աղետների համար վկայակոչեք ձեզանից առաջ եղած ցանկացած թվական ու դրա հետևում թաքնվեք։ Պախկվոցին ձեզ չի փրկելու այլևս։ Վե′րջ, անցավ նախկինների ջեբն ամեն ինչ գցելու ցանկացած ողջամիտ ժամկետ։

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է ամբողջ հինգ տարին. մի հատ նայեք, թե Սովետի հնգամյակներում ինչեր էին անում, կամ հեռու չգնանք. մեր Հանրապետությունը հիմնադրման առաջին հինգ տարում արդեն անկախ պետություն էր՝ իր բոլոր ինստիտուտներով, կռիվը՝ հաղթած, ու արդեն Հայկական երկրորդ պետությունն էր ստեղծում։

Դուք ձեր քննությունից կտրվել եք, դեռ մի բան էլ խայտառակ եղել, ավելին՝ տապալել եք հայկական երկու պետությունները։ Գնացե′ք»։

Նախորդ հոդվածըԻսպանիայում ուկրաինացի փախստականներին շահագործել են ծխախոտի ապօրինի արտադրության մեջ
Հաջորդ հոդվածըՀՀ ՄԻՊ–ը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով