‘Դպրոցական աղջիկների մերկապարը հայտնվել է համացանցում ‘

1029

Իրկուտսկում միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհիների ընդհարումը վերածվել է «սթրիպտիզ-մենամարտի»: Տեղի քննչական կոմիտեի տվյալներով՝ աղջիկները որոշել են համադասարանցի տղաների աչքի առաջ մերկանալ՝ «ով ավելի շատ հագուստ հանի, նա էլ ճիշտ է» սկզբունքով, գրում է newsru.com-ը:

Ականատես տղաներից մեկը տեսագրել է միջադեպը և տեղադրել համացանցում, ինչի պատճառով աղջիկները համընդհանուր քննադատության և ծաղրուծանակի թիրախ են դարձել: Չկարողանալով տանել խայտառակությունը՝ երկու անչափահասները հրաժեշտի նամակներ են գրել ծնողներին, որոնցով հայտնել են, թե պատրաստվում են ինքնասպանություն գործել: Բարեբախտաբար, հարազատներին հաջողվել է կանխել նրանց արարքը:

Կատարվածի առիթով  քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում, առաջին հերթին, հարցաքննության են ենթարկվելու տեսագրությունը տարածած տղաները:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի ընտրողների ցուցակում նույնպես «մեռած հոգիների» խնդիր կա ‘
Հաջորդ հոդվածը‘Կողոպտել են Էմի Ուայնհաուսի առանձնատունը ‘