‘Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 11 երեխա է զոհվել Հնդկաստանում ‘

775

Հնդկաստանի Փենջաբի նահանգի Ջալանջար քաղաքում մարտի 4-ին բեռնատարի հետ դպրոցական ավտոբուսի բախվելու հետեանքով 11 երեխա է զոհվել, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը:

Ինչպես հայտնել են տեղի իրավապահ մարմինները, վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր դպրոց: Եվս ավելի քան տասը մարդ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել մերձակա հիվանդանոցներ:

Ավտոբուսի վարորդը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում: Այլ մանրամասներ, ինչպես նաև ողբերգության պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Բախվել են «Bentley»-ն, «Chrysler»-ն ու «Nissan»-ը. Կա զոհ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև’