‘«Դպրոցական հրաձիգ» Նիկոլաս Քրուզն իրեն մեղավոր է ճանաչել’

2101

17 մարդու կյանք խլած հանացանգործության մեջ կասկածվող Նիկոլաս Քրուզն ընդունել է իր մեղքը:

Հետաքննությունը նահանգի ենթադատությունից տեղափոխվել է դաշնայինի և հանձնարարվել ՀԴԲ-ին: Հաղորդվել է, որ Քրուզի օգտագործած հրազենը ձեռք է բերվել օրինական ճանապարհով: Սոցցանցերում Քրուզի կայքէջերի հետազոտությունը հետաքննությանը առաջին եզրակացություններն անելու հնարավորություն է տվել: Մասնավորապես, մի գրառման մեջ ասվում է. «Ես մտադիր եմ դառնալ պրոֆեսիոնալ դպրոցական հրաձիգ»:

ՀԴԲ-ն պարզել է նաև, որ Քրուզի և սպիտակ ռասայի գերազանցությունը քարոզող ազգայնական խմբավորման միջև կապեր չկան:

Հրաձգությունը դպրոցում տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Քրուզը, որ հեռացվել է կարգուկանոնը խախտելու համար, կրակ է բացել ինքնաձիգ հրացանով, ինչի հետևանքնով զոհվել է 17 մարդ, 20-ը վիրավորվել են:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘ Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը (կադրեր օդից). Sut.am’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սեյրան Սարոյան. Կնանիքին չեն տփում’