‘Դպրոցի տնօրենը, կեղծելով ուսուցչի ստորագրությունը, հափշտակել է նրա աշխատավարձը’

997

Արարատի և Վայոց Ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հրաչ Ա.-ի:
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Սևան ԳՄՀԿ Մասիսի դպրոցում, որպես տնօրեն, 2010թ. նոյեմբեր ամսից մինչև 2011թ. նոյեմբեր ամսվա վերջն ամեն ամիս կեղծելով իրավունք վերապահող աշխատավարձի վճարման ցուցակներում Մ.Առաքելյանի ստորագրությունը, նրա փոխարեն ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում և ստացել խոշոր չափերի` 570.599 ՀՀ դրամ գումար և հափշտակել այդ գումարը, հայտնում է iravaban.net-ը:

Բացի այդ, կեղծելով Մ.Առաքելյանի ստորագրությունը` վերջինիս անունց կազմել է աշխատանքից ազատվելու կեղծ դիմում և Ա.Առաքելյանին ազատել աշխատանքից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Նախորդ հոդվածը‘Եղանակը կպատմի, թե ինչ հիվանդություն ունեք’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» տրիումֆն ու «Բորուսիայի» ֆիասկոն’