‘Դպրոցի տնօրենների համար «խիյարը թա՞րս բուսնեց». Մամուլ’

1556

Օրերս համացանցում հայտնվել էր մի տեսագրություն, թե ինչպես է Երևանի Դավիթաշեն համայնքում գտնվող թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադևոսյանը ծնողական ժողովի ժամանակ, դպրոցի խնդիրներից բացի, խոսել նաև ձեռքբերումների մասին` վերագրելով դրանք Հանրապետական կուսակցությանը: Տնօրենը ծնողներին առաջարկել է իր օգնությունը ՀՀԿ-ին անդամագրվելու հարցում` նշելով, որ ինքն էլ ՀՀԿ-ական է, և ծնողները կարող են ցանկացած հարցով հանգիստ դիմել իրեն: Այդ ամենը տեսաձայնագրել է ժողովին ներկա ծնողներից մեկը, որը ժողովի ավարտից հետո տնօրենից հետաքրքրվել է, թե ինչու է նա քարոզչություն անում հօգուտ ՀՀԿ-ի: Տնօրենը հունից դուրս է եկել ու հենց միջանցքում մի ամբողջ «բազար» է սարքել: Ֆեյսբուքում այս տեսագրությունը բավականին կոշտ արձագանքների արժանացավ:

«ՉԻ» տեղեկություններով` օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն է տվել թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադևոսյանին` նման պահվածքի և ՀՀԿ-ին քարոզելու համար: Նույն բախտին է, ի դեպ, արժանացել թիվ 191 դպրոցի տնօրենը:

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն արձանագրել է, որ սպասվում է գազի սակագնի աճ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սամսոն Ղազարյան. Ես սա քաղաքական հետապնդում չեմ համարում’