‘Դպրոցներում կմեկնարկեն առարկայական օլիմպիադաներ’

2280

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը: 

Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետի  պահանջները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև 2012-2013 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա »  առարկայի օլիմպիադայի կազմակերպման եվ անցկացման ընթացակարգը:

Նախորդ հոդվածը‘Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմի նախնական ցուցադրություն` ՀՀԿ իսթեբլիշմենտի համար’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը շատ սպառիչ ու դիպուկ պատասխան է տվել Սասուն Միքայելյանի նամակին. Մամուլ’