‘Դպրոցում հրաձգության արդյունքում զոհվել են ոստիկանը և ուսուցիչը’

423

Տեղեկացրել ենք, որ Մոսկվայի թիվ 263 դպրոցում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ INTERFAX-ի՝ դպրոցում հրազենից կրակ է բացել բարձր դասարանի մի աշակերտ, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակողը դպրոցականներից մեկի հայրն է եղել:

Հրաձգության արդյունքում զոհվել են ոստիկանը և մի ուսուցիչ: Ինչպես հաղորդել են ՆԳՆ-ից՝ բարձր դասարանցին երկու հրացան է ունեցել մոտը: Նա արդեն ձերբակալվել է և հանձնվել իրավապահ մարմիններին:

Ըստ «Интерфакс»-ի աղբյուրների՝ հանցագործության առիթը եղել է տարաձայնությունը աշխարհագրության ուսուցչի հետ, և կենսաբանության կաբինետում հենց նա է սպանվել, այլ ոչ թե կենսաբանության ուսուցիչը՝ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Գործակալության աղբյուրների տվյալներով՝ դպրոցականի հայրը բանակցություններ է վարել իրավապահների հետ և օգնել է ձերբակալել որդուն:

Կենսաբանության կաբինետում հարձակման պահին եղել են 20 աշակերտներ և ուսուցիչը: Բոլոր դպրոցականներն ու ուսուցիչներն արդեն դուրս են բերվել դպրոցից:

Նախորդ հոդվածը‘Հայ մարզիկները Խարկովում նվաճեցին ոսկե մեդալներ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի դեսպան. Հայաստանը Չինաստանի համար տնտեսական լավ գործընկեր է’