‘«Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիայի» անդամ’

830

Հայաստանի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է  «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիայի» (‘European Association of Teachers’) անդամ: «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիան», որին անդամակցում են ավելի քան 25000 ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտի մասնագետներ, պարբերաբար կազմակերպում է միջազգային համաժողովներ, դասընթացներ` համախմբելով կրթության ոլորտի  մասնագետներին:

ԿԳՆ-ը հաղորդում է նաև, որ կազմակերպության նպատակն է միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության կրթական պլատֆորմ, նպաստել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և  լուծմանը,  ինչպես նաև  խթանել դպրոցների միջև բազմակողմանի համագործակցությանը: 
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիայի» կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Այն հիմնադրվել է 1956 թ. Փարիզում: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր շուրջ 25 եվրոպական երկրներում:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում ՊՆ ներկայացուցչի հաստիք են բացում’
Հաջորդ հոդվածը‘Պարաշյուտիստը դարձել է 12-րդ խաղացող (Տեսանյութ)’