‘Դրամահավաք՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ընտանիքներին օգնելու համար’

914

Նոյեմբերի 5-ին, Ազատության հրապարակում, ժամը 15:00-ից 19:00-ը տեղի կունենա դրամահավաք՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ընտանիքներին օգնելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից հրապարակել էր Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավճիռը: Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, նրա որդին՝ բերման ենթարկելու պահին անչափահաս Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանական չկիրառելու պայմանով: Նույն գործով մյուս ամբաստանյալները դատապարտվել էին 1-ից 7 տարվա ազատազրման:

Նախորդ հոդվածը‘ԵԱԶԲ. Հայաստանի մակրոտնտեսական վիճակը բնութագրվում է որպես տնտեսական ակտիվության զգալի դանդաղում` վճարային հաշվեկշռի վատթարացման ֆոնի ներքո’
Հաջորդ հոդվածը‘«Ռոմա» – «Բավարիա» հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են. հռոմեացիները շուրջ 3 մլն եվրո կաշխատեն’