‘Դրամը արժեզրկվում է’

1148

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում

այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 557,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,75 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,15 դրամ 1 ռուբլու դիմաց:

Նշենք որ դեռ երկու շաբաթ առաջ ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմում էր 405.5:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ` 77-ամյա հայ գերուն այցելելու համար’
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը Արամ Ղարաբեկյանին (ֆոտոշարք)’