‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘

992

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 542 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.30 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 545 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.32 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 543  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.21 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 543.5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.21 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 21.08.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 407.79, ԵՎՐՈ – 540.89, Ռուսական ռուբլի – 11.23:

Նախորդ հոդվածը‘Ամենավտանգավոր սպառնալիքը Ամերիկայի համար’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին, Հաջորդը Յուրա Մովսիսյանն է և Արթուր Աբրահամը’