‘
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 16:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 539 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.27 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.33 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 540 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.28 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409.75 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 540 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.28 դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 25.08.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 409.27, ԵՎՐՈ – 540.32, Ռուսական ռուբլի – 11.31:
‘