‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

964

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 17:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 410  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 540 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.34 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.40 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 410.75 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 541.5  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.35 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 542 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.36 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 27.08.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 410.20, ԵՎՐՈ – 540.73, Ռուսական ռուբլի – 11.37:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական.«Բարսելոնան» պայմանգիր կկնքի Դուգլաս Պերեյրայի հետ’
Հաջորդ հոդվածը‘ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղին նախապատրաստվող ֆուտբոլիստների անունները’