‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

910

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409.5  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 555 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.70 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410.70 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,81 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 410 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`555.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.75 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 410.50 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 556.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,77 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 18.06.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 411.51, ԵՎՐՈ – 558.01, Ռուսական ռուբլի – 11.83:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ գլխաքանակ ապահովելու համար’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եգիպտոսն ու «առաջադեմ մարդկությունը»’